17:46 18 օգոստոսի, 2016Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին հայտարարել է, որ կանանց մրցաշարի երկու եզրափակիչներում պարտություններ կրած ռուսաստանցի ըմբիշներ, արծաթե մեդալակիրներ Նատալյա Վորոբյովան եւ Վալերիա Կոբլովան «ոչնչություն են»։
«10 վայրկյանը ոսկե մեդալի գինն է։ Չեմ ցանկանում շնորհավորել արծաթե մեդալակիրներին։ Նրանք պարտավոր էին հաղթել։ Նրանք պետք է մահանային, բայց գոտեմարտի ավարտից 10 րոպե առաջ ոչինչ չտալ։ Ես այդպես եմ ապրել, ապրում եւ կապրեմ։ Իսկ նրանք թող ապրեն այնպես, ինչպես հարկ են համարում։ Նրանք ներում չունեն։ Այդպես պայքարել երկրի, դրոշի համար իրավունք չունեն։ 10 վայրկյանում ոսկե մեդալներ նվիրելը ոչնչությունների բաժինն է»,- Մամիաշվիլիի խոսքը մեջբերում է Lenta.ru-ն։
Ըմբշամարտի կանանց մրցաշարի 69 կգ քաշային կարգում ռուսաստանցի Նատալյա Վորոբյովան պարտվել է ճապոնացի Սարա Դոսյոյին, 58 կգ քշաային կարգում ռուսաստանցի Վալերիա Կոբլովան պարտվել է ճապոնացի Կաորի Իչոյին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.