Ֆրանսիայի հավաքականի լեգենդար բասկետբոլիստ Տոնի Պարկերը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի տղամարդկանց մրցաշարի քառորդ եզրափակիչում իսպանացիներից կրած պարտությունից հետո հայտարարել է, որ դա իր վերջին մրցաշարն է ազգային թիմի կազմում, հաղորդում France 24-ը։
Ամերիկյան «Սան Անտոնիոյի» 34-ամյա խաղարկողը 2001 թվականից է խաղում Ֆրանսիայի հավաքականում, որի կազմում 2005-ին ու 2015-ին դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, ինչպես նաեւ ոսկե մեդալ է նվաճել Եվրոբասկետ-2013-ում ու արծաթե մեդալի է արժանացել Եվրոբասկետ-2011-ում։
Ռիո-2016-ի քառորդ եզրափակիչում ֆրանսիացիները 67։92 հաշվով պարտվել էր Իսպանիային, որը կիսաեզրափակիչում կհանդիպի ԱՄՆ-ի հավաքականին։ Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Ավստրալիան ու Սերբիան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:48 , 22 սեպտեմբերի
22:58 , 22 սեպտեմբերի
22:16 , 22 սեպտեմբերի
21:12 , 22 սեպտեմբերի
20:21 , 22 սեպտեմբերի
19:52 , 22 սեպտեմբերի
19:16 , 22 սեպտեմբերի
18:50 , 22 սեպտեմբերի
18:04 , 22 սեպտեմբերի
17:15 , 22 սեպտեմբերի