11:04  ,  18 օգոստոսի, 2016

Ռիո-2016. 13-րդ օրը կվիճարկվի 24 տիտղոս, Հայաստանը դարձյալ չունի մասնակից

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 18-ին կվիճարկվի մեդալների 24 հավաքածու: Երկրորդ օրն անընդմեջ Հայաստանը ներկայացուցիչ չունի:

Մրցումային 12-րդ օրվանից հետո Հայաստանը մեկ ոսկե ու 3 արծաթե մեդալով 36-րդն է մեդալային հաշվարկում, որի առաջատարի դիրքը պահպանում են ամերիկացիները: ԱՄՆ-ի մարզիկները նվաճել են 30 ոսկե, 32 արծաթե ու 31 բրոնզե մեդալ:

Երկրորդ տեղում գտնվող բրիտանացիներն ունեն 19 ոսկե, 19 արծաթե եւ 12 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 19 ոսկի, 15 արծաթ, 20 բրոնզ: Ռուսները չորրորդն են 12 ոսկե, 14 արծաթե ու 15 բրոնզե մեդալով: Ադրբեջանը 3 արծաթե եւ 5 բրոնզե մեդալով 55-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ում Հայաստանի վերջին 4 ներկայացուցիչներ Գառնիկ Մնացականյանը (57 կգ), Դավիթ Սաֆարյանը (65 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ) հանդես կգան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում, որը մեկնարկելու է օգոստոսի 19-ին:

Ռիո-2016. 13-րդ օր, եզրափակիչներ

16:08 (Երեւանի ժամանակով). Թիավարություն, տղամարդիկ, երկտեղանի բայդարկա, 1000 մետր

16:23. Թիավարություն, տղամարդիկ, մեկտեղանի կանոե, 200 մետր

16:47. Թիավարություն, տղամարդիկ, երկտեղանի բայդարկա, 200 մետր

17:11. Թիավարություն, կանայք, մեկտեղանի բայդարկա, 500 մետր

18:00. Տրիատլոն, տղամարդիկ

18:50. Բադմինտոն, կանայք, զուգախաղ

19:00. Աթլետիկա, տղամարդիկ, արգելավազք, 400 մետր

20:05. Առագաստանավային սպորտ, կանայք, 470

20:50. Առագաստանավային սպորտ, տղամարդիկ, 470

21:35. Առագաստանավային սպորտ, տղամարդիկ, 49

22:20. Առագաստանավային սպորտ, կանայք, 49 FX

22:30. Բռնցքամարտ, տղամարդիկ, 81 կգ

23:00. Ջրացատկ, կանայք, 10 մետր

00:00. Մականախաղ, տղամարդիկ

00:30. Ազատ ոճի ըմբշամարտ, կանայք, 53 կգ

1:15. Ազատ ոճի ըմբշամարտ, կանայք, 63 կգ

2:00. Ազատ ոճի ըմբշամարտ, կանայք, 75 կգ

3:30. Աթլետիկա, տղամարդիկ, գնդի հրում

4:00. Թաեքվոնդո, կանայք, 57 կգ

4:10. Աթլետիկա, կանայք, նիզակի նետում

4:15. Թաեքվոնդո, տղամարդիկ, 68 կգ

4:56. Աթլետիկա, տղամարդիկ, տասնամարտ

5:15. Աթլետիկա, կանայք, արգելավազք, 400 մետր

5:30. Աթլետիկա, տղամարդիկ, 200 մետր

6:59. Լողափնյա վոլեյբոլ, տղամարդիկ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում