19:43  ,  17 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Կիպրուտոն չեմպիոնի տիտղոսը նվաճեց օլիմպիական ռեկորդով

21-ամյա քենիացի Կոնսեսլուս Կիպրուտոն նվաճեց Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղը աթլետիկայի 3 հազար մետր խոչընդոտավազքում: Աշխարհի կրկնակի փոխչեմպիոնը նաեւ սահմանեց օլիմպիական ռեկորդ՝ 8.03,28:

Երկրորդ տեղը գրավեց ամերիկացի Էվան Ջագերը: Բրոնզե մեդալը բաժին հասավ եւս մեկ քենիացու՝ կրկնակի օլիմպիական չեմպիոն Էսեկիել Կեմբոիին:

 

Ռիո-2016. 31-րդ Օլիմպիական խաղեր

Աթլետիկա, 3 000 մետր խոչընդոտավազք

1. Կիպրուտո (Քենիա)՝ 8.03,28. օլ. ռեկորդ

2. Ջագեր (ԱՄՆ)՝ 8.04,28

3. Կեմբոի(Քենիա)՝ 8.08,47

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում