13:50  ,  17 օգոստոսի, 2016

Ինչ երաժշտություն է մրցումներից առաջ լսում 23-ակի օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելփսը

Ամերիկացի լեգենդար լողորդ Մայքլ Ֆելփսը People ամսագրին պատմել է, թե ինչ երաժշտություն է լսում մրցումներից առաջ:

31-ամյա մարզիկի խոսքով՝ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերի մեկնարկներից առաջ նա լսել է Էմինեմի՝ 2003 եւ 2004թթ. երգերը: Նրա երգացանկում եղել են նաեւ Լիլ Ուեյնի, Սթիվ Աօկիի, Nero-ի ու Skrillex-ի ստեղծագործությունները:

Լողորդը պատմել է, որ երբեմն մեկնարկից առաջ հոգնածություն է զգում, եւ երաժշտություն լսելն օգնում է թարմանալ:

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ում 5 ոսկե մեդալ նվաճելուց եւ 23-ակի օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո Մայքլ Ֆելփսը հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: Նա պատմության միակ մարզիկն է, որն ունի 23 օլիմպիական ոսկե մեդալ (13 անհատական):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում