Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարի վերջին օրը մրցահարթակ դուրս եկած վրացի Լաշա Տալախաձեն երկամարտի աշխարհի ռեկորդ է սահմանել գերծանր քաշային կարգում:
Օլիմպիական նորընծա չեմպիոնը գրանցել է 473 կգ՝ գերազանցելով իրանցի լեգենդար ծանրորդ Հոսեյն Ռեզազադեի ռեկորդը (472 կգ): Օգոստոսի 16-ին գերազանցվեց նաեւ Ռեզազադեի ռեկորդը (213 կգ) պոկում վարժությունում: 216 կգ արդյունքով ռեկորդ սահմանեց նրա հայրենակից Բեհդադ Սալիմիկորդաբասին, որը հետագայում զրո ստացավ հրում վարժությունում:
Ռեզազադեին է շարունակում պատկանել հրում վարժության ռեկորդը, որը կազմում է 263 կգ:
Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի գերծանրքաշային կարգում Հայաստանն ուներ 2 ներկայացուցիչ՝ Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը: 22-ամյա Մինասյանը երկամարտի 451 կգ (210+241) արդյունքով դարձավ օլիմպիական փոխչեմպիոն, իսկ 26-ամյա Ալեքսանյանը բավարարվեց չորրորդ տեղով՝ 440 կգ (195+245):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի