04:33 17 օգոստոսի, 2016Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարի վերջին օրը մրցահարթակ դուրս եկած վրացի Լաշա Տալախաձեն երկամարտի աշխարհի ռեկորդ է սահմանել գերծանր քաշային կարգում:
Օլիմպիական նորընծա չեմպիոնը գրանցել է 473 կգ՝ գերազանցելով իրանցի լեգենդար ծանրորդ Հոսեյն Ռեզազադեի ռեկորդը (472 կգ): Օգոստոսի 16-ին գերազանցվեց նաեւ Ռեզազադեի ռեկորդը (213 կգ) պոկում վարժությունում: 216 կգ արդյունքով ռեկորդ սահմանեց նրա հայրենակից Բեհդադ Սալիմիկորդաբասին, որը հետագայում զրո ստացավ հրում վարժությունում:
Ռեզազադեին է շարունակում պատկանել հրում վարժության ռեկորդը, որը կազմում է 263 կգ:
Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի գերծանրքաշային կարգում Հայաստանն ուներ 2 ներկայացուցիչ՝ Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը: 22-ամյա Մինասյանը երկամարտի 451 կգ (210+241) արդյունքով դարձավ օլիմպիական փոխչեմպիոն, իսկ 26-ամյա Ալեքսանյանը բավարարվեց չորրորդ տեղով՝ 440 կգ (195+245):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.