11:07  ,  16 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Մեդալային հաշվարկի առաջատարներն ու Հայաստանի նոր դիրքը (ֆոտո)

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 10-րդ օրը վիճարկված մեդալների 17 հավաքածուներից հետո մեդալային հաշվարկի լավագույն եռյակը պահպանվել է

Առաջատարն է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են 26 ոսկե, 23 արծաթե ու 26 բրոնզե մեդալ:

Երկրորդ տեղում գտնվող բրիտանացիներն ունեն 16 ոսկե, 17 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 15 ոսկի, 14 արծաթ, 17 բրոնզ: Ռուսները չորրորդն են 11 ոսկե, 12 արծաթե ու 13 բրոնզե մեդալով:

19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի արծաթե մեդալի շնորհիվ Հայաստանը բաժանում է 56-62-րդ տեղերը: Մրցումային 10 օրերին ոսկե մեդալի են արժանացել 49 երկրներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում