11:07 16 օգոստոսի, 2016Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 10-րդ օրը վիճարկված մեդալների 17 հավաքածուներից հետո մեդալային հաշվարկի լավագույն եռյակը պահպանվել է
Առաջատարն է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են 26 ոսկե, 23 արծաթե ու 26 բրոնզե մեդալ:
Երկրորդ տեղում գտնվող բրիտանացիներն ունեն 16 ոսկե, 17 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 15 ոսկի, 14 արծաթ, 17 բրոնզ: Ռուսները չորրորդն են 11 ոսկե, 12 արծաթե ու 13 բրոնզե մեդալով:
19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի արծաթե մեդալի շնորհիվ Հայաստանը բաժանում է 56-62-րդ տեղերը: Մրցումային 10 օրերին ոսկե մեդալի են արժանացել 49 երկրներ:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.