10:52  +04,  16 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Ոսկե մեդալ՝ ամեն գնով (ֆոտոշարք)

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի կանանց 400 մետր վազքում ոսկե մեդալ է նվաճել Բահամյան կղզիները ներկայացնող Շոնա Միլերը: Նա մրցատարածությունը հաղթահարել է 49,44 վայրկյանում:

Հատկապես տպավորիչ է ստացվել մարզուհու՝ եզրագիծը հատելու պահը: Ամբողջ մրցատարածության ժամանակ Շոնա Միլերը եղել է առաջատարի դիրքում, սակայն վերջին պահին նրան ցանկացել է շրջանցել ամերիկուհի Էլիսոն Ֆելիքսը: Վերջնամասում Միլերը ձեռքերն առաջ նետվել է դեպի եզրագիծը եւ գրավել առաջին տեղը:

Էլիսոն Ֆելիքսը 49,51 վայրկյան արդյունքով նվաճել է արծաթե մեդալ, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել ջամայկացի Շերիկա Ջեքսոնը՝ 49,85 վայրկյան:

Աթլետիկայի մրցումների երեկոյան մրցահերթում ոսկե մեդալ են նվաճել նաեւ Քենիայի եւ Բրազիլիայի մարզիկները:

Ռիո-2016, աթլետիկա, կանայք, 400 մետր վազք

1. Շոնա Միլեր (Բահամյան կղզիներ) - 49,44 վայրկյան

2. Էլիսոն Ֆելիքս (ԱՄՆ) - 49,51

3. Շերիկա Ջեքսոն (Ջամայկա) - 49,85

Տղամարդիկ, 800 մետր վազք

1. Դավիդ Լեկուտա Ռուդիշա (Քենիա) - 1.42,16

2. Տաուֆիկ Մակլուֆի (Ալժիր) - 1.42,61

3. Կլեյտոն Մյորֆի (ԱՄՆ) - 1.42,93

Տղամարդիկ, ձողացատկ

1. Տյագո դա Սիլվա (Բրազիլիա) - 6,03

2. Ռենո Լեւիլյենի (Ֆրանսիա) - 5,98

3. Գեւին Սեմ Կենդրիքս (ԱՄՆ) - 5,85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս