10:52 16 օգոստոսի, 2016Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի կանանց 400 մետր վազքում ոսկե մեդալ է նվաճել Բահամյան կղզիները ներկայացնող Շոնա Միլերը: Նա մրցատարածությունը հաղթահարել է 49,44 վայրկյանում:
Հատկապես տպավորիչ է ստացվել մարզուհու՝ եզրագիծը հատելու պահը: Ամբողջ մրցատարածության ժամանակ Շոնա Միլերը եղել է առաջատարի դիրքում, սակայն վերջին պահին նրան ցանկացել է շրջանցել ամերիկուհի Էլիսոն Ֆելիքսը: Վերջնամասում Միլերը ձեռքերն առաջ նետվել է դեպի եզրագիծը եւ գրավել առաջին տեղը:
Էլիսոն Ֆելիքսը 49,51 վայրկյան արդյունքով նվաճել է արծաթե մեդալ, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել ջամայկացի Շերիկա Ջեքսոնը՝ 49,85 վայրկյան:
Աթլետիկայի մրցումների երեկոյան մրցահերթում ոսկե մեդալ են նվաճել նաեւ Քենիայի եւ Բրազիլիայի մարզիկները:
Ռիո-2016, աթլետիկա, կանայք, 400 մետր վազք
1. Շոնա Միլեր (Բահամյան կղզիներ) - 49,44 վայրկյան
2. Էլիսոն Ֆելիքս (ԱՄՆ) - 49,51
3. Շերիկա Ջեքսոն (Ջամայկա) - 49,85
Տղամարդիկ, 800 մետր վազք
1. Դավիդ Լեկուտա Ռուդիշա (Քենիա) - 1.42,16
2. Տաուֆիկ Մակլուֆի (Ալժիր) - 1.42,61
3. Կլեյտոն Մյորֆի (ԱՄՆ) - 1.42,93
Տղամարդիկ, ձողացատկ
1. Տյագո դա Սիլվա (Բրազիլիա) - 6,03
2. Ռենո Լեւիլյենի (Ֆրանսիա) - 5,98
3. Գեւին Սեմ Կենդրիքս (ԱՄՆ) - 5,85











The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.