12:31  ,  15 օգոստոսի, 2016

Sinquefield Cup. Լեւոն Արոնյանը չպաշտպանեց տիտղոսը

Լեւոն Արոնյանը չպաշտպանեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի հաղթողի տիտղոսը եւ գրավեց երրորդ տեղը:

Վերջին՝ 9-րդ տուրում հայկական շախմատի առաջատարը սեւերով ոչ ոքի խաղաց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ եւ մրցաշարն ավարտեց 5 միավորով: Նույնքան միավոր վաստակեցին նաեւ Տոպալովը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը եւ Ֆաբիանո Կարուանան, որին բաժին հասավ երկրորդ մրցանակը:

5.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ ԱՄն-ը ներկայացնող Ուեսլի Սոն, որը վերջին տուրում ոչ ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Sinquefield Cup-2016, 9-րդ տուր

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Լին Դիրեն (Չինաստան)՝ 1:0

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 1:0

Մրցաշարային աղյուսակ

1. Ուեսլի Սո - 5.5 միավոր

2. Ֆաբիանո Կարուանա - 5

3. Լեւոն Արոնյան - 5

4. Վիշվանաթան Անանդ - 5

5. Վեսելին Տոպալով - 5

6. Մաքսիմ Վաշյե-Լագրավ - 4.5

7. Հիկարու Նակամուրա - 4.5

8. Լին Դիրեն - 4

9. Պյոտր Սվիդլեր - 3.5

10. Անիշ Գիրի - 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով