12:31 15 օգոստոսի, 2016Լեւոն Արոնյանը չպաշտպանեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված Sinquefield Cup շախմատային սուպերմրցաշարի հաղթողի տիտղոսը եւ գրավեց երրորդ տեղը:
Վերջին՝ 9-րդ տուրում հայկական շախմատի առաջատարը սեւերով ոչ ոքի խաղաց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ եւ մրցաշարն ավարտեց 5 միավորով: Նույնքան միավոր վաստակեցին նաեւ Տոպալովը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը եւ Ֆաբիանո Կարուանան, որին բաժին հասավ երկրորդ մրցանակը:
5.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ ԱՄն-ը ներկայացնող Ուեսլի Սոն, որը վերջին տուրում ոչ ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
Sinquefield Cup-2016, 9-րդ տուր
Վեսելին Տոպալով (Բուլղարիա) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 0.5:0.5
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Լին Դիրեն (Չինաստան)՝ 1:0
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 1:0
Մրցաշարային աղյուսակ
1. Ուեսլի Սո - 5.5 միավոր
2. Ֆաբիանո Կարուանա - 5
3. Լեւոն Արոնյան - 5
4. Վիշվանաթան Անանդ - 5
5. Վեսելին Տոպալով - 5
6. Մաքսիմ Վաշյե-Լագրավ - 4.5
7. Հիկարու Նակամուրա - 4.5
8. Լին Դիրեն - 4
9. Պյոտր Սվիդլեր - 3.5
10. Անիշ Գիրի - 3
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.