11:04  ,  15 օգոստոսի, 2016

Ռիո-2016. ԱՄՆ-ը մեդալային հաշվարկի առաջատարն է, բրիտանացիները բարձրացան երկրորդ տեղ (ֆոտո)

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը վիճարկված մեդալների 22 հավաքածուներից հետո մեդալային հաշվարկի լավագույն եռյակում տեղի է ունեցել մեկ փոփոխություն: Մեծ Բրիտանիան շրջանցել է Չինաստանին եւ բարձրացել երկրորդ տեղ:

Առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են 26 ոսկե, 21 արծաթե ու 2 բրոնզե մեդալ:

Բրիտանացիներն ունեն 15 ոսկե, 16 արծաթե եւ 7 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 15 ոսկի, 13 արծաթ, 17 բրոնզ: Ռուսները բարձրացել են չորրորդ տեղ եւ ունեն 9 ոսկե, 1 արծաթե ու 10 բրոնզե մեդալ:

Մրցումային 9 օրերին ոսկե մեդալի են արժանացել 47 երկրներ: Հայաստանը Ռիո-2016-ում դեռ մեդալ չի նվաճել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում