Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի ոսկե մեդալը նվաճեց բրիտանացի Էնդի Մարեյը: Եզրափակիչում բրիտանացին 7:5, 4:6, 6:2, 7:5 հաշվով դժվարին հաղթանակ տարավ արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի նկատմամբ:
Արծաթե մեդալի արժանացած Դել Պոտրոն Ռիո-2016-ից դուրս էր թողել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին ու իսպանացի Ռաֆայել Նադալին: Բրոնզե մեդալակիր դարձավ ճապոնացի Կեյ Նիսիկորին:
Էնդի Մարեյը դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն: Նա ոսկե մեդալ էր նվաճել նաեւ Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերում:










Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի