10:11 15 օգոստոսի, 2016Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի ոսկե մեդալը նվաճեց բրիտանացի Էնդի Մարեյը: Եզրափակիչում բրիտանացին 7:5, 4:6, 6:2, 7:5 հաշվով դժվարին հաղթանակ տարավ արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի նկատմամբ:
Արծաթե մեդալի արժանացած Դել Պոտրոն Ռիո-2016-ից դուրս էր թողել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին ու իսպանացի Ռաֆայել Նադալին: Բրոնզե մեդալակիր դարձավ ճապոնացի Կեյ Նիսիկորին:
Էնդի Մարեյը դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն: Նա ոսկե մեդալ էր նվաճել նաեւ Լոնդոնի 2012թ. Օլիմպիական խաղերում:










The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.