09:43  ,  15 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Ուսեյն Բոլթը ոսկե մեդալ նվաճեց 100 մետրում (ֆոտոշարք)

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի 100 մետր վազքի հաղթողի տիտղոսը նվաճեց աշխարհի 11-ակի չեմպիոն Ուսեյն Բոլթը, որը դարձավ 7-ակի օլիմպիական չեմպիոն:

100 եւ 200 մետր վազքի աշխարհի ռեկորդակիրը գրանցեց 9.81 վայրկյան արդյունք: Արծաթե մեդալկիր դարձավ ամերիկացի Ջաստին Գեթլինը, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Կանադան ներկայացնող Անդրե Դե Գրասին:

Հիշեցնենք, որ ջամայկացի արագավազորդը 100 մետրի աշխարհի ռեկորդը սահմանել է 2009-ին՝ գրանցելով 9.58 վայրկյան արդյունք:

Ռիո-2016, աթլետիկա

Տղամարդիկ, 100 մետր

1. Ուսեյն Բոլթը (Ջամայկա) - 9.81 վարկյան

2. Ջաստին Գեթլին (ԱՄՆ) - 9.89

3. Անդրե Դե Գրաս (Կանադա) - 9.91

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում