11:52  ,  14 օգոստոսի, 2016

Մայքլ Ֆելփս. Հենց այսպես էի ցանկանում ավարտել կարիերաս

Ես ձգտում էի լողում անել նույնը, ինչ Ջորդանն անում էր բասկետբոլում, ասել է Օլիմպիական խաղերի 23-ակի չեմպիոն, ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը, որը հայտարարեց կարիերան ավարտելու մասին, հաղորդում է CNN-ը:

«Հենց այսպես էի ցանկանում ավարտել կարիերաս: Այժմ ինձ խեղդում են հույզերը: Վերջին անգամ նախավարժանք կատարեցի, վերջին անգամ ամերիկացի երկրպագուների ծափահարությունների ներքո դուրս եկա մեկնարկի: Հրաշալի է, որ վերջին մեկնարկս հաղթական էր:

Երկու-երեք մարդ գիտի, թե որտեղ են իմ մեդալները: Բայց ձեզ չեմ ասի: Չեմ կարող ասել, թե որն է ամենառանձնահատուկ մեդալը: Ամեն ինչ սկսվեց մանկական երազանքից՝ անել այն, ինչը ոչ ոք չի արել: Ես հեռանում եմ, բայ դա չի նշանակում, որ այլեւս չեմ լողա: Ժամանակն է նոր փուլ սկսել իմ կյանքում:

Իմ ներշնչանքը եղել է Մայքլ Ջորդանը, որը հանդես էր գալիս 23 համարը մարզաշապւիկով: Ես ձգտում էի լողում անել նույնը, ինչ նա անում էր բասկետբոլում: Մտածում էի այդ մասին այսօր: 23-ը հատուկ թիվ է: Այն ավելի առանձնահատուկ կլինի ինձ համար»,- ասել է Ֆելփսը 23-րդ օլիմպիական ոսկե մեդալը նվաճելուց հետո:

Հիշեցնենք, որ վերջին օլիմպիական մեկնարկը Ֆելփսի համար 4х100 մետր համալր փոխանցալողում էր: ԱՄՆ-ի թիմը նվաճեց չեմպիոնակն տիտղոսը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում