11:52 14 օգոստոսի, 2016Ես ձգտում էի լողում անել նույնը, ինչ Ջորդանն անում էր բասկետբոլում, ասել է Օլիմպիական խաղերի 23-ակի չեմպիոն, ամերիկացի լողորդ Մայքլ Ֆելփսը, որը հայտարարեց կարիերան ավարտելու մասին, հաղորդում է CNN-ը:
«Հենց այսպես էի ցանկանում ավարտել կարիերաս: Այժմ ինձ խեղդում են հույզերը: Վերջին անգամ նախավարժանք կատարեցի, վերջին անգամ ամերիկացի երկրպագուների ծափահարությունների ներքո դուրս եկա մեկնարկի: Հրաշալի է, որ վերջին մեկնարկս հաղթական էր:
Երկու-երեք մարդ գիտի, թե որտեղ են իմ մեդալները: Բայց ձեզ չեմ ասի: Չեմ կարող ասել, թե որն է ամենառանձնահատուկ մեդալը: Ամեն ինչ սկսվեց մանկական երազանքից՝ անել այն, ինչը ոչ ոք չի արել: Ես հեռանում եմ, բայ դա չի նշանակում, որ այլեւս չեմ լողա: Ժամանակն է նոր փուլ սկսել իմ կյանքում:
Իմ ներշնչանքը եղել է Մայքլ Ջորդանը, որը հանդես էր գալիս 23 համարը մարզաշապւիկով: Ես ձգտում էի լողում անել նույնը, ինչ նա անում էր բասկետբոլում: Մտածում էի այդ մասին այսօր: 23-ը հատուկ թիվ է: Այն ավելի առանձնահատուկ կլինի ինձ համար»,- ասել է Ֆելփսը 23-րդ օլիմպիական ոսկե մեդալը նվաճելուց հետո:
Հիշեցնենք, որ վերջին օլիմպիական մեկնարկը Ֆելփսի համար 4х100 մետր համալր փոխանցալողում էր: ԱՄՆ-ի թիմը նվաճեց չեմպիոնակն տիտղոսը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.