10:26  ,  14 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Նեյմարի առաջին գոլը Խաղերում Բրազիլիային օգնեց դուրս գալ կիսաեզրափակիչ

Ռիոյի Օլիմպիական խաղերի ֆուտբլի մրցաշարում Բրազիլիայի հավաքականը քառորդ եզրափակիչում մրցեց Կոլումբիայի հավաքականի հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

12-րդ րոպեին գերազանց իրացրած տուգանային հարվածի շնորհիվ հաշիվը բացեց «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը: Բրազիլացիների ավագն առաջին անգամ աչքի ընկավ Ռիոյի Խաղերում:

Եզրափակիչի ուղեգրի համար Բրազիլիան կխաղա Հոնդուրասի թիմի հետ, որը 1:0 հաշվով հաղթել է Հարավային Կորեային: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Նիգերիան ու Գերմանիան: Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 17-ին:

Ռիո-2016. Օլիմպիական խաղեր, ֆուտբոլի մրցաշար, քառորդ եզրափակիչ

Բրազիլիա - Կոլումբիա՝ 2:0

Նեյմար,12, Լուան Վիեյրա, 83

Բրազիլիա. Վեվերտոն, Մարկինյոս, Դուգլաս Սանտոս, Ռոդրիգու Կայու, Զեկա, Ռենատու Աուգուստու, Ուոլաս, Նեյմար, Գաբրիել Բրաբոզա (Տիագու Մայա, 67), Լուան Վիեյրա, Գաբրիել Ժեզուս (Ռաֆինյա, 89):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս