10:26 14 օգոստոսի, 2016Ռիոյի Օլիմպիական խաղերի ֆուտբլի մրցաշարում Բրազիլիայի հավաքականը քառորդ եզրափակիչում մրցեց Կոլումբիայի հավաքականի հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով:
12-րդ րոպեին գերազանց իրացրած տուգանային հարվածի շնորհիվ հաշիվը բացեց «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը: Բրազիլացիների ավագն առաջին անգամ աչքի ընկավ Ռիոյի Խաղերում:
Եզրափակիչի ուղեգրի համար Բրազիլիան կխաղա Հոնդուրասի թիմի հետ, որը 1:0 հաշվով հաղթել է Հարավային Կորեային: Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են Նիգերիան ու Գերմանիան: Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 17-ին:
Ռիո-2016. Օլիմպիական խաղեր, ֆուտբոլի մրցաշար, քառորդ եզրափակիչ
Բրազիլիա - Կոլումբիա՝ 2:0
Նեյմար,12, Լուան Վիեյրա, 83
Բրազիլիա. Վեվերտոն, Մարկինյոս, Դուգլաս Սանտոս, Ռոդրիգու Կայու, Զեկա, Ռենատու Աուգուստու, Ուոլաս, Նեյմար, Գաբրիել Բրաբոզա (Տիագու Մայա, 67), Լուան Վիեյրա, Գաբրիել Ժեզուս (Ռաֆինյա, 89):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.