Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկների հետ հանդիպել են Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանն ու Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հանդիպումը տեղի է ունեցել Ռիոյի Օլիմպիական ավանում:
Հիշեցնենք, որ Հայաստանը նվաճել էր Ռիոյի Օլիմպիական խաղերի 33 ուղեգիր, սակայն լողորդ Մոնիկա Վասիլյանը վնասվածքի պատճառով մեկնարկ դուրս չեկավ, իսկ աթլետ Գոռ Ներկարարյանը հայտավորված չէ: Ծանրորդ Առաքել Միրզոյանը ոտնաթաթի վնասվածքի պատճառով կիսատ թողեց մրցելույթը 85 կգ քաշային կարգում եւ տեղ չգրավեց:
Ութ օրվա պայքարից հետո Հայաստանը մեդալ դեռ չի նվաճել: Գլխավոր հույսերը կապված են հունահռոմեական ոճի ըմբիշներ, աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանի եւ Արթուր Ալեքսանյանի հետ: Օգոստոսի 14-ին պայքարը կսկսի Արսեն Ջուլֆալակյանը, որը մեդալի գլխավոր հավակնորդներից է:








Լուսանկարները՝ Հայաստանի օլիմպիականների ֆեյսբուքյան էջերից եւ president.am-ից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի