20:20 13 օգոստոսի, 2016Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկների հետ հանդիպել են Հայաստանի նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ղեկավար Սերժ Սարգսյանն ու Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հանդիպումը տեղի է ունեցել Ռիոյի Օլիմպիական ավանում:
Հիշեցնենք, որ Հայաստանը նվաճել էր Ռիոյի Օլիմպիական խաղերի 33 ուղեգիր, սակայն լողորդ Մոնիկա Վասիլյանը վնասվածքի պատճառով մեկնարկ դուրս չեկավ, իսկ աթլետ Գոռ Ներկարարյանը հայտավորված չէ: Ծանրորդ Առաքել Միրզոյանը ոտնաթաթի վնասվածքի պատճառով կիսատ թողեց մրցելույթը 85 կգ քաշային կարգում եւ տեղ չգրավեց:
Ութ օրվա պայքարից հետո Հայաստանը մեդալ դեռ չի նվաճել: Գլխավոր հույսերը կապված են հունահռոմեական ոճի ըմբիշներ, աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանի եւ Արթուր Ալեքսանյանի հետ: Օգոստոսի 14-ին պայքարը կսկսի Արսեն Ջուլֆալակյանը, որը մեդալի գլխավոր հավակնորդներից է:








Լուսանկարները՝ Հայաստանի օլիմպիականների ֆեյսբուքյան էջերից եւ president.am-ից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.