Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) լեգենդար խաղացող Թիմ Դանքանը չի ցանկացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ մեկնել Ռիո՝ Օլիմպիական խաղերին հետեւելու: Օբամային սպասում են բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականի մասնակցությամբ հանդիպումներին:
«Դանքանին առաջարկեցին Օբամայի հետ մեկնել Ռիո: Նա այդ առաջարկը քննարկեց ինձ հետ: Ես վստահ էի, որ նա կմեկնի, սակայն Թիմն ասաց, որ այդպիսի բաների սիրահար չէ: Զարմանալի է՝ շատերը մեծ ուրախությամբ կընդունեին այդպիսի առաջարկ, բայց Դանքանին այդ ամենը չի հետաքրքրում»,- Թիմ Դանքանի նախկին թիմակից Բրյուս Բոուենի խոսքը մեջբերում է si.com-ը:
Հիշեցնենք, որ «Սան Անտոնիոյի» 40-ամյա լեգենդար խաղացողը հուլիսին ավարտեց կարիերան: Դանքանը 19 տարի հանդես է եկել NBA-ում՝ ներկայացնելով միայն «Սան Անտոնիոն»: Նա դարձել է NBA-ի հնգակի չեմպիոն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի