14:23 13 օգոստոսի, 2016Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) լեգենդար խաղացող Թիմ Դանքանը չի ցանկացել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ մեկնել Ռիո՝ Օլիմպիական խաղերին հետեւելու: Օբամային սպասում են բասկետբոլի ԱՄՆ-ի հավաքականի մասնակցությամբ հանդիպումներին:
«Դանքանին առաջարկեցին Օբամայի հետ մեկնել Ռիո: Նա այդ առաջարկը քննարկեց ինձ հետ: Ես վստահ էի, որ նա կմեկնի, սակայն Թիմն ասաց, որ այդպիսի բաների սիրահար չէ: Զարմանալի է՝ շատերը մեծ ուրախությամբ կընդունեին այդպիսի առաջարկ, բայց Դանքանին այդ ամենը չի հետաքրքրում»,- Թիմ Դանքանի նախկին թիմակից Բրյուս Բոուենի խոսքը մեջբերում է si.com-ը:
Հիշեցնենք, որ «Սան Անտոնիոյի» 40-ամյա լեգենդար խաղացողը հուլիսին ավարտեց կարիերան: Դանքանը 19 տարի հանդես է եկել NBA-ում՝ ներկայացնելով միայն «Սան Անտոնիոն»: Նա դարձել է NBA-ի հնգակի չեմպիոն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.