10:04  ,  13 օգոստոսի, 2016

Ռիո-2016. 35-ամյա Էրվինը գերազանցեց Մայքլ Ֆելփսի ռեկորդը (ֆոտոշարք)

Ամերիկացի Էնտոնի Էրվինը դարձավ Օլիմպիական խաղերի պատմության ամենատարեց չեմպիոնը լողում: Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում 35-ամյա ամերիկացին ոսկե մեդալ նվաճեց ազատ ոճի 50 մետրում: Նրա արդյունքն էր 21,40 վայրկյան:

Ֆրանսիացի Ֆլորան Մանադուն գրավեց երկրորդ տեղը, իսկ ամերիկացի Նատան Էդրիանն արժանացավ բրոնզե մեդալի:

Էնտոնի Էրվինը ոսկե մեդալ էր նվաճել նաեւ Սիդնեյում 2000-ին կայացած Օլիմպիական խաղերի ազատ ոճի 50 մետրում: Նա գերազանցեց ամերիկացի լեգենդար լողորդ Մայքլ Ֆելփսի ռեկորդը եւ դարձավ ամենատարեց օլիմպիական չեմպիոնը լողում: 22-ակի օլիմպիական չեմպիոն Ֆելփսը Ռիո-2016-ում արդեն 4 ոսկե մեդալ է նվաճել 31 տարեկանում: Դրանից առաջ այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր 1920 թվականի Օլիմպիական խաղերի հերոսներից Դյուկ Կախանամոկին, որը լողի օլիմպիական ոսկե մեդալ էր նվաճել 30 տարեկան դառնալուց օրեր անց:

Ռիո-2016, լող

Տղամարդիկ, ազատ ոճ, 50 մետր

1. Էնտոնի Էրվին (ԱՄն) - 21,40 վայրկյան

2. Ֆլորան Մանադու (Ֆրանսիա) - 21,41

3. Նատան Էդրիան (ԱՄՆ) - 21,49

Էնտոնի Էրվինի չեմպիոնական լուսանկարները Սիդնեյ-2000-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում