Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 7-րդ օրը վիճարկված մեդալների 24 հավաքածուներից հետո մեդալային հաշվարկի լավագույն եռյակում տեղի է ունեցել մեկ փոփոխություն՝ Մեծ Բրիտանիան շրջանցել է Ճապոնիային եւ բարձրացել առաջին տեղ:
Առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են 20 ոսկե, 13 արծաթե ու 17 բրոնզե մեդալ:
13 ոսկե, 10 արծաթե եւ 14 բրոնզե մեդալով երկրորդ տեղում է Չինաստանը, իսկ բրիտանացիներն ունեն 7 ոսկե, 9 արծաթե եւ 6 բրոնզե մեդալ:
Մրցումային 7 օրերին ոսկե մեդալի են արժանացել 39 երկրներ: Հայաստանը Ռիո-2016-ում դեռ մեդալ չի նվաճել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի