Ռիո-2016. ԱՄՆ-ն ամրապնդում է առաջատարի դիրքը 7-րդ օրվանից հետո (ֆոտո)

11:35   13 օգոստոսի, 2016

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 7-րդ օրը վիճարկված մեդալների 24 հավաքածուներից հետո մեդալային հաշվարկի լավագույն եռյակում տեղի է ունեցել մեկ փոփոխություն՝ Մեծ Բրիտանիան շրջանցել է Ճապոնիային եւ բարձրացել առաջին տեղ:

Առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են 20 ոսկե, 13 արծաթե ու 17 բրոնզե մեդալ:

13 ոսկե, 10 արծաթե եւ 14 բրոնզե մեդալով երկրորդ տեղում է Չինաստանը, իսկ բրիտանացիներն ունեն 7 ոսկե, 9 արծաթե եւ 6 բրոնզե մեդալ:

Մրցումային 7 օրերին ոսկե մեդալի են արժանացել 39 երկրներ: Հայաստանը Ռիո-2016-ում դեռ մեդալ չի նվաճել:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։