Իրանցի Կիանուշ Ռոստամիի հաղթանակով ավարտվեց Ռիոյի Օլիմպիական խաղերի ծանրամարտի տղամարդկանց 85 կգ քաշայինների պայքարը: Աշխարհի կրնակի չեմպիոնը երկամարտում սահմանեց աշխարհի եւ Օլիմպիական խաղերի ռեկորդ՝ 396 կգ (179+217):
Փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց չինացի Տաո Տիանը՝ 395 կգ (178+217): Երրորդ տեղը գրավեց ռումինացի Գաբրիել Սինկրաիանը՝ 390 (173+217):
Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը պոկում վարժությունում երկրորդ փորձից բարձրացրեց 158 կգ, ինչից հետո հրաժարվեց պայքարից եւ տեղ չգրավեց:
Հիշեցնենք, որ 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում Առաքել Միրզոյանը եւս տեղ չէր գրավել՝ ձախողելով բոլոր մոտեցումները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի