04:03 13 օգոստոսի, 2016Իրանցի Կիանուշ Ռոստամիի հաղթանակով ավարտվեց Ռիոյի Օլիմպիական խաղերի ծանրամարտի տղամարդկանց 85 կգ քաշայինների պայքարը: Աշխարհի կրնակի չեմպիոնը երկամարտում սահմանեց աշխարհի եւ Օլիմպիական խաղերի ռեկորդ՝ 396 կգ (179+217):
Փոխչեմպիոնի տիտղոսը նվաճեց չինացի Տաո Տիանը՝ 395 կգ (178+217): Երրորդ տեղը գրավեց ռումինացի Գաբրիել Սինկրաիանը՝ 390 (173+217):
Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը պոկում վարժությունում երկրորդ փորձից բարձրացրեց 158 կգ, ինչից հետո հրաժարվեց պայքարից եւ տեղ չգրավեց:
Հիշեցնենք, որ 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերում Առաքել Միրզոյանը եւս տեղ չէր գրավել՝ ձախողելով բոլոր մոտեցումները:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.