Ռիոյի Օլիմպիական խաղերի ջրացատկի մրցաշարի լողավազանը փակվել է: Մրցման ընթացքում թափանցիկ կապույտ ջրի գույնը չբացահայտված պատճառներով դարձել էր կանաչ:
«Մարզումները ժամանակավորապես հետաձգվել են: Անհրաժեշտ է փոխել ջուրը եւ վերացնել պատճառները: Նպատակին արագ հասնելու համար անհրաժեշտ է փակել լողավազանը»,- Խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Մարիո Անդրադայի խոսքը մեջբերում է irishexaminer-ը:
Օլիմպիական խաղերի ջրացատկի մասնակիցներից շատերը սոցիալական ցանցերում արած գրառումներով հույս են հայտնել, որ իրենց առողջությանը վնաս չի հասցվել:
Կազմկոմիտեն վստահեցրել էր, որ մարզիկների առողջության ոչինչ չի սպառնում, սակայն հստակ պարզաբանում այդպես էլ չեղավ, թե ինչու է փոխվել ջրի գույնը:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի