23:54 12 օգոստոսի, 2016Ռիոյի Օլիմպիական խաղերի ջրացատկի մրցաշարի լողավազանը փակվել է: Մրցման ընթացքում թափանցիկ կապույտ ջրի գույնը չբացահայտված պատճառներով դարձել էր կանաչ:
«Մարզումները ժամանակավորապես հետաձգվել են: Անհրաժեշտ է փոխել ջուրը եւ վերացնել պատճառները: Նպատակին արագ հասնելու համար անհրաժեշտ է փակել լողավազանը»,- Խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Մարիո Անդրադայի խոսքը մեջբերում է irishexaminer-ը:
Օլիմպիական խաղերի ջրացատկի մասնակիցներից շատերը սոցիալական ցանցերում արած գրառումներով հույս են հայտնել, որ իրենց առողջությանը վնաս չի հասցվել:
Կազմկոմիտեն վստահեցրել էր, որ մարզիկների առողջության ոչինչ չի սպառնում, սակայն հստակ պարզաբանում այդպես էլ չեղավ, թե ինչու է փոխվել ջրի գույնը:



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.