Ռուսաստանի հավաքականի կազմում երրորդ հայ մարզիկը դարձավ Ռիոյի Օլիմպիական խաղերի մեդալակիր: Հրաձգության մրցաշարում հրացանից, պառկած, 50 մետրից մրցաձեւում բրոնզե մեդալակիր է դարձել Կիրիլ Գրիգորյանը՝ 187.3:
24-ամյա պետերբուրգցի մարզիկի մարզիչը հայրն է՝ միջազգային կարգի սպորտի վարպետ Հակոբ Գրիգորյանը:
Չեմպիոն է դարձել գերմանացի Հենրի Յունգհենելը, որը ցույց է տվել 209.5 արդյունք: Արծաթե մեդալը նվաճել է հարավկորեացի Կիմ Յոն Հյունը:
Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի համար ոսկե մեդալ է նվաճել սուսերամարտիկ Յանա Եգորյանը եւ արծաթե մեդալ՝ սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Սեդա Թութխալյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի
20:12 , 7 նոյեմբերի
17:24 , 7 նոյեմբերի 
17:13 , 7 նոյեմբերի
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի