18:38 12 օգոստոսի, 2016Ռուսաստանի հավաքականի կազմում երրորդ հայ մարզիկը դարձավ Ռիոյի Օլիմպիական խաղերի մեդալակիր: Հրաձգության մրցաշարում հրացանից, պառկած, 50 մետրից մրցաձեւում բրոնզե մեդալակիր է դարձել Կիրիլ Գրիգորյանը՝ 187.3:
24-ամյա պետերբուրգցի մարզիկի մարզիչը հայրն է՝ միջազգային կարգի սպորտի վարպետ Հակոբ Գրիգորյանը:
Չեմպիոն է դարձել գերմանացի Հենրի Յունգհենելը, որը ցույց է տվել 209.5 արդյունք: Արծաթե մեդալը նվաճել է հարավկորեացի Կիմ Յոն Հյունը:
Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերում Ռուսաստանի համար ոսկե մեդալ է նվաճել սուսերամարտիկ Յանա Եգորյանը եւ արծաթե մեդալ՝ սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Սեդա Թութխալյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.