Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի սեղանի թենիսի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի ժամանակ չինացի Չժան Ցզիկեի արարքը դուր չի եկել երկրպագուներին, հայտնում է «Սինխուա» գործակալությունը:
Բելառուս Վլադիմիր Սամսոնովի հետ մրցախաղի ժամանակ օլիմպիական կրկնակի չեմպիոնը երկրպագուներին խնդրել է լռել՝ մատը տանելով դեպի շուրթերը: Դա դուր չի եկել մարզապալատում հավաքված երկրպագուներին, որոնք սկսել են սուլել չինացուն:
Հանդիպումից հետո Չժան Ցզիկեն նշել է, որ չի ցանկացել վիրավորել երկրպագուներին: Ցզիկեն դուրս է եկել Ռիո-2016-ի եզրափակիչ, որտեղ 0:4 հաշվով պարտվել է իր հայրենակից Լա Մոնին: Բրոնզե մեդալի համար մենախաղում ճապոնացի Յուն Մուզուտանին հաղթել է Վլադիմիր Սամսոնովին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:30 , 17 հոկտեմբերի
23:05 , 16 հոկտեմբերի
16:22 , 16 հոկտեմբերի
14:35 , 16 հոկտեմբերի
13:11 , 16 հոկտեմբերի
12:24 , 16 հոկտեմբերի 
11:39 , 16 հոկտեմբերի
11:12 , 16 հոկտեմբերի 
10:36 , 16 հոկտեմբերի
09:12 , 16 հոկտեմբերի