20:32  ,  11 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Լողորդ Վահան Մխիթարյանի արդյունքը

Ռիոյի Օլիմպիական խաղերի լողի մրցաշարին մասնակցեց Հայաստանի պատվիրակության դրոշակակիր Վահան Մխիթարյանը: Ազատ ոճով 50 մետրում հայ մարզիկը ցույց տվեց 23.50 վայրկյան արդյունք եւ չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը: Պայքարը շարունակում են 16 ուժեղագույնները: Վահան Մխիթարյանը գրավեց 47-րդ տեղը:

Վահան Մխիթարյանլող, 50մ ազատ ոճ

Ծնվել է 1996 թվականի օգոստոսի 16-ին, Երեւանում: Ամուսնացած չէ:

Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի բազմակի չեմպիոն, 2013 թվականին Բրազիլիայում կայացած համաշխարհային դպրոցական խաղերի բրոնզե մեդալակիր: Մասնակցել է 2014 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերին եւ 50 մ ազատ ոճում գրանցել 23,62 վայրկյան արդյունք:

Ռիո-2016-ի ուղեգիրը ստացել է «սպիտակ քարտի» շնորհիվ:

Անձնական մարզիչն է հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում