20:32 11 օգոստոսի, 2016Ռիոյի Օլիմպիական խաղերի լողի մրցաշարին մասնակցեց Հայաստանի պատվիրակության դրոշակակիր Վահան Մխիթարյանը: Ազատ ոճով 50 մետրում հայ մարզիկը ցույց տվեց 23.50 վայրկյան արդյունք եւ չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը: Պայքարը շարունակում են 16 ուժեղագույնները: Վահան Մխիթարյանը գրավեց 47-րդ տեղը:
Վահան Մխիթարյան, լող, 50մ ազատ ոճ
Ծնվել է 1996 թվականի օգոստոսի 16-ին, Երեւանում: Ամուսնացած չէ:
Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի բազմակի չեմպիոն, 2013 թվականին Բրազիլիայում կայացած համաշխարհային դպրոցական խաղերի բրոնզե մեդալակիր: Մասնակցել է 2014 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերին եւ 50 մ ազատ ոճում գրանցել 23,62 վայրկյան արդյունք:
Ռիո-2016-ի ուղեգիրը ստացել է «սպիտակ քարտի» շնորհիվ:
Անձնական մարզիչն է հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.