13:38  ,  11 օգոստոսի, 2016

CNN. «Սարսափելի վնասվածքը վերջ դրեց Անդրանիկ Կարապետյանի օլիմպիական երազանքին» (ֆոտոշարք)

CNN-ն անդրադարձել է հայ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի սարսափելի վնասվածքին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերում:

77 կգ քաշայինների պայքարի պոկում վարժությունից հետո 2016թ. Եվրոպայի չեմպիոնը 174 կգ արդյունքով երկրորդ տեղում էր, սակայն հրում վարժությունում 195 կգ-ին երկրորդ մոտեցման ժամանակ վնասեց ձեռքը եւ չկարողացավ շարունակել պայքարը: 20-ամյա Կարապետյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:

CNN-ի հոդվածը հրապարակվել է «Սարսափելի վնասվածքը վերջ դրեց Անդրանիկ Կարապետյանի օլիմպիական երազանքին» վերնագրով:

Անդրանիկ Կարապետյանը ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 15-ին Վաղարշապատում։ Նա պատանիների ու երիտասարդների աշխարհի չեմպիոն է,  2015-ի Եվրոպայի փոխչեմպիոն, 2015 թ․աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2016-ի Եվրոպայի չեմպիոն։ Մեկ անգամ եղել է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում։ Անձնական մարզիչն է Վիգեն Խաչատրյանը։

Այդ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն էր դարձել Ղազախստանը ներկայացնող Նիջաթ Ռահիմովը՝ 379 կգ (165+214), որը անձնական ավելի ցածր քաշի շնորհիվ գերազանցեց չինացի Լյուին: 2012թ. օլիմպիական չեմպիոնը եւս երկամարտում հավաքեց 379 կգ (177+202) եւ գրավեց երկրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում