Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ 5 տարվա պայմանագիր կնքելու մասին: Համաձայնագիրն ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:
«Յուվենտուսը» եւս հաստատել է Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը՝ նշելով, որ տրանսֆերը կազմել է 105 միլիոն եվրո: Ընդ որում՝ այն կարող է ավելանալ եւս 5 միլիոնով: «Մանչեսթեր Յունայթեդում» կիսապաշտպանը կխաղա 6 համարի մարզաշապիկով:
Այսպիսով, Պոգբան դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը: Նախորդ ռեկորդը պատկանում էր ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին, որին ձեռք բերելու համար Մադրիդի «Ռեալը» Լոնդոնի «Տոտենհեմին» վճարել էր 100 միլիոն եվրո:
Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական եւ գլխավոր թիմի խաղացող էր եղել 2009-2012 թվականներին, սակայն չէր կարողացել ամրապնդվել գլխավոր թիմում: Ավարտված մրցաշրջանում նա «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 42 խաղ՝ դառնալով 10 գոլի եւ 12 գոլային փոխանցման հեղինակ:









Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

15:15 , 4 հոկտեմբերի 
11:38 , 4 հոկտեմբերի
09:04 , 4 հոկտեմբերի
00:40 , 4 հոկտեմբերի
22:12 , 3 հոկտեմբերի
21:52 , 3 հոկտեմբերի 
21:29 , 3 հոկտեմբերի 
21:08 , 3 հոկտեմբերի
11:17 , 3 հոկտեմբերի
09:07 , 3 հոկտեմբերի