10:48 9 օգոստոսի, 2016Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ 5 տարվա պայմանագիր կնքելու մասին: Համաձայնագիրն ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:
«Յուվենտուսը» եւս հաստատել է Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը՝ նշելով, որ տրանսֆերը կազմել է 105 միլիոն եվրո: Ընդ որում՝ այն կարող է ավելանալ եւս 5 միլիոնով: «Մանչեսթեր Յունայթեդում» կիսապաշտպանը կխաղա 6 համարի մարզաշապիկով:
Այսպիսով, Պոգբան դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը: Նախորդ ռեկորդը պատկանում էր ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին, որին ձեռք բերելու համար Մադրիդի «Ռեալը» Լոնդոնի «Տոտենհեմին» վճարել էր 100 միլիոն եվրո:
Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական եւ գլխավոր թիմի խաղացող էր եղել 2009-2012 թվականներին, սակայն չէր կարողացել ամրապնդվել գլխավոր թիմում: Ավարտված մրցաշրջանում նա «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 42 խաղ՝ դառնալով 10 գոլի եւ 12 գոլային փոխանցման հեղինակ:









The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.