10:48  ,  9 օգոստոսի, 2016

Պաշտոնական. Պոգբայի տրանսֆերն ամենաթանկն է ֆուտբոլի պատմության մեջ (ֆոտոշարք)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտարարել է Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ 5 տարվա պայմանագիր կնքելու մասին: Համաձայնագիրն ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:

«Յուվենտուսը» եւս հաստատել է Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը՝ նշելով, որ տրանսֆերը կազմել է 105 միլիոն եվրո: Ընդ որում՝ այն կարող է ավելանալ եւս 5 միլիոնով: «Մանչեսթեր Յունայթեդում» կիսապաշտպանը կխաղա 6 համարի մարզաշապիկով:

Այսպիսով, Պոգբան դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը: Նախորդ ռեկորդը պատկանում էր ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլին, որին ձեռք բերելու համար Մադրիդի «Ռեալը» Լոնդոնի «Տոտենհեմին» վճարել էր 100 միլիոն եվրո:

Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդական եւ գլխավոր թիմի խաղացող էր եղել 2009-2012 թվականներին, սակայն չէր կարողացել ամրապնդվել գլխավոր թիմում: Ավարտված մրցաշրջանում նա «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 42 խաղ՝ դառնալով 10 գոլի եւ 12 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում