19:23  ,  6 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Հովհաննես Դավթյանը պարտություն կրեց

Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը պարտություն կրեց Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի երկրորդ գոտեմարտում եւ դուրս մնաց մեդալի համար պայքարից:

60 կգ քաշային Դավթյանի երկրորդ մրցակիցն էր ռուսաստանցի Բեսլան Մուդրանովը, որը հաղթեց յուկոյով եւ պայքարից դուրս թողեց հայ մարզիկին:

Մեկնարկային գոտեմարտում հայ ձյուդոիստը հաղթել էր ավստրիացի Լյուդվիգ Պաիսչերին եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ:

Օգոստոսի 6-ին Հայաստանի մարզիկներից պայքարի մեջ էր մտել նաեւ բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը, որը 49 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում 27:30 (0:3) հաշվով պարտվել էր իսպանացի Սամուել Հարմոնա Հերերային եւ լքել պայքարը: Այսօր կմեկնարկեն նաեւ մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը: Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մերդինյանը հանդես կգա նժույգի վարժության որակավորման փուլում, իսկ Արթուր Դավթյանը՝ հենացատկում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում