Հայկական ֆուտբոլի լեգենդներից Արկադի Անդրեասյանը դարձյալ նշանակվել է Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի կայքը:
Այդ պաշտոնում 68-ամյա մասնագետը կփոխարինի Հայաստանի ազգային հավաքականը գլխավորող Վարուժան Սուքիասյանին:
Անդրեասյանը երեւանյան ակումբը գլխավորել է տարբեր ժամանակահատվածներում: Նրա օրոք «Արարատը» դարձել է Հայաստանի գավաթակիր (1996/97), սուպերգավաթակիր (2009), երեք անգամ` Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1996/97, 1999, 2000):
Անդրեասյանը՝ որպես ֆուտբոլիստ, «Արարատի» հետ երկու անգամ դարձել է ԽՍՀՄ գավաթակիր (1973, 1975) եւ մեկ անգամ չեմպիոն (1973), երկու անգամ հռչակվել է առաջնության արծաթե մեդալակիր (1971, 1976 (գարուն):
Արկադի Անդրեասյանն ունի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչի կոչումներ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջինին աստիճանի մեդալակիր է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:04 , 3 նոյեմբերի
00:49 , 3 նոյեմբերի 
00:26 , 3 նոյեմբերի
23:01 , 2 նոյեմբերի
22:02 , 2 նոյեմբերի
21:10 , 2 նոյեմբերի
20:15 , 2 նոյեմբերի
19:08 , 2 նոյեմբերի
18:04 , 2 նոյեմբերի
17:07 , 2 նոյեմբերի