15:46  ,  3 հուլիսի, 2012

Ռոբերտո Մանչինին կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ

47-ամյա իտալացի մարզիչ Ռոբերտո Մանչինին համաձայնել է երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Նոր պայմանագիր կնքելուց հետո Մանչինին կդառնան Անգլիայի ամենաբարձր վարձատրվող մարզիչներից մեկը:

Իտալացին չորս մրցաշրջանում կստանա 20 միլիոն ֆունտ ստերլինգ:

Մանչինին 1 միլիոն ֆունտով կգերազանցի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին, որի տարեկան աշխատավարձը 4 միլիոն ֆունտ է: Անգլիայում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլային մարզիչը Արսեն Վերնգերն է: Լոնդոնի «Արսենալում» նա ստանում է տարեկան 6 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում է The Mirror-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում