17:25  ,  2 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Նադալը դեռ որոշում չի կայացրել

Վնասվածքից վերականգնվող իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոստովանել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել Ռիոյում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու հարցով:

«Անկախ ամեն ինչից, Օլիմպիական խաղերին չեմ լինի լավ մարզավիճակում: Ես չեմ խաղացել 2 ամիս եւ քիչ եմ մարզվել: Մի քանի շաբաթ կմարզվեմ Ռիոյում, որպեսզի գնահատեմ մարզավիճակս: Հետո մենք որոշում կընդունենք»,- Նադալի խոսքը մեջբերում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը մեկնարկում է օգոստոսի 5-ին: Նադալը վնասվածք էր ստացել «Ռոլան Գարոսում»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում