21:47  +04,  19 հուլիսի, 2016

ԵԱ. Հայաստանի թիմն ուժեղ էր ալբանացիներից

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում անցկացրել է երրորդ հանդիպումը եւ երկու պարտություններից հետո հաղթանակ է տարել: Մրցակիցն Ալբանիայի հավաքականն էր: Հայ բասկետբոլիստները հաղթել են 57:47 հաշվով

Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի թիմն պարտվել էր Անդորրայի հավաքականին՝ 48:71 հաշվով, երկրորդ խաղում հայ բասկետբոլիստները մրցել էին Մոլդովայի հավաքականի հետ եւ պարտություն կրել 51:75 հաշվով:

Հուլիսի 21-ին Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Ջիբրալթարի թիմը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս