21:47 19 հուլիսի, 2016Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում անցկացրել է երրորդ հանդիպումը եւ երկու պարտություններից հետո հաղթանակ է տարել: Մրցակիցն Ալբանիայի հավաքականն էր: Հայ բասկետբոլիստները հաղթել են 57:47 հաշվով:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Հայաստանի թիմն պարտվել էր Անդորրայի հավաքականին՝ 48:71 հաշվով, երկրորդ խաղում հայ բասկետբոլիստները մրցել էին Մոլդովայի հավաքականի հետ եւ պարտություն կրել 51:75 հաշվով:
Հուլիսի 21-ին Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Ջիբրալթարի թիմը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.