15:45  ,  13 հուլիսի, 2016

ՈւԵՖԱ. Եվրո-2016-ի լավագույն գոլը

Ֆուտբոլի Հունգարիայի հավաքականի կիսապաշտպան Զոլթան Գերայի խփած գնդակը պորտուգալացիների դեմ Եվրո-2016-ի խմբային փուլի երրորդ տուրի խաղում ճանաչվել է Եվրոպայի առաջնության լավագույն գոլ, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը։

3։3 հաշվով ավարտված խաղում հունգարական «Ֆերենցվարոշի» 37-ամյա ֆուտբոլիստը գեղեցիկ հարվածով 19-րդ րոպեին բացել էր հաշիվը։ Ավելի վաղ այդ գոլը լավագույնն էր ճանաչվել Եվրո-2016-ի խմբային փուլում։

Հիշեցնենք, որ Եվրո-2016-ում Հունգարիայի հավաքականը հասել էր մինչեւ 1/8 եզրափակիչ, որտեղ 0։4 հաշվով պարտվել էր Բելգիային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում