16:22  ,  12 հուլիսի, 2016

Կուարժեմա. Եթե Եվրո-2016-ի մեդալն, իրոք, ոսկուց է, ես կվաճառեմ այն

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռիկարդու Կուարժեման կատակել է, որ Ֆրանսիայում նվաճած ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալը վաճառելու է:

«Եթե մեդալն, իրոք, ոսկուց է, ապա ես կվաճառեմ այն: Մեզ քննադատու՞մ էին ձանձրալի խաղի համար, նախորդ գիշերը ես չտեսա այդպիսի մարդկանց: Հուսով եմ՝ նրանց կհաջողվի վաճառել շատ գրքեր: Չնայած գրքերի վաճառքի մեծ վարկանիշը չի նշանակում, որ նրանք ֆուտբոլի մասին գիտեն ավելին, քան մյուսները»,- Կուարեժմայի խոսքը մեջբերում է O Jogo-ն:

Հիշեցնենք, որ Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կայացած եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էր ֆրանսիացիներին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով