Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճած Պորտուգալիայի հավաքականին հայրենիքում ընդունել են հերոսավայել դեռ երկնքում: Հավաքականի օդանավն ուղեկցել են ռազմական ինքնաթիռներ, իսկ օդանավակայանում դիմավորել են Պորտուգալիայի դրոշի գույների ջրաշիթերով: Լիսաբոնի փողոցներում չեմպիոնների ավտոբուսային շքերթին հետեւել են մի քանի հարյուր հազար պորտուգալացիներ, հաղորդում է dailymail-ը:
Հիշեցնենք, որ Փարիզում տեղի ունեցած Եվրո-2016-ի եզրափակիչում Պորտուգալիայի թիմը լրացուցիչ ժամանակում Էդերի գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է Ֆրանսիայի հավաքականին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում